չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ. ՀՀ ՊՆ

Տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ. ՀՀ ՊՆ

Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։

ՀՀ ՊՆ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնում են, որ տեսանյութն ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։

Հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն։

Նշենք, որ այսօր համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցիները հարձակվում են Գեղարքունիքի դիրքապահների վրա:

  • Կիսվել: