հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Տանկիստները մեքենավարման պարապմունք են անցկացրել

Տանկիստները մեքենավարման պարապմունք են անցկացրել

1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 2-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք:

ՊՆ-ից  տեղեկացնում են, որ անձնակազմը  տեղանքի բարդ պայմաններում գործել է վարժ, դրսեւորել մասնագիտական բարձր պատրաստություն, եւ գերազանց  կատարել առաջադրանքը:

Պարբերական բնույթ կրող գործնական պարապմունքները հնարավորություն են ընձեռում տանկիստներին կատարելագործելու մասնագիտական հմտությունները, լիարժեք տիրապետել մարտական մեքենայի մարտավարական եւ տեխնիկական բնութագրերին:

 

  • Կիսվել: