ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

Տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

Անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին և հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը:

 

 

 

  • Կիսվել: