ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի ճանապարհի 21 կմ հատվածի վերահսկողությունը կիրականացվի տեխնիկական միջոցներով․ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Սյունիքի ճանապարհի 21 կմ հատվածի վերահսկողությունը կիրականացվի տեխնիկական միջոցներով․ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Սյունիքում ճանապարհի վիճելի 21 կիլոմետրանոց հատվածի վերահսկողությունը կիրականացվի տեխնիկական միջոցների կիրառմամբ: Այս մասին ապրիլի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Պետական սահմանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին նշված տարածքում կարգախմբերի թիվն ավելացվել է: «Այս պահին մենք քննարկում ենք տեխնիկական միջոցների օգտագործմամբ այս ճանապարհի ողջ երկայնքով հսկողություն սահմանելու հարցը: Դրա շնորհիվ մենք չենք ունենա ոչ մի մետր անվերահսկելի տարածք: Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց Մարալչյանը: 

  • Կիսվել: