շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի մարզպետարանը՝ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանը՝ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում:

Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները, ռուս խաղաղապահները եկել են այդ հատված, GPS համակարգով նայել ու ասել, որ Որոտան գյուղից մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում՝ այն դեպքում, երբ սահմանազատման աշխատանքներ դեռ չեն արվել։

 

  • Կիսվել: