Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. ԿԳՄՍ նախարար
Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
՛՛Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր: Աշխատել հաղթանակի համար ու մտածել բացառապես հաղթանակի մասին, և արդյունքը կլինի:
Բոլորս մեր դիրքում, բոլորս դիրքերում՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ թշնամին ունեցել է որոշակի հաջողություններ, մասնավորապես՝ մոտեցել է Սյունիքի դարպասներին:
Հովհաննիսյանը միևնույն ժամանակ նշել էր, որ այս իրավիճակը ճակատագրական չէ: