շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը Տոյվո Կլաարի և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությունը

Սուրեն Պապիկյանը Տոյվո Կլաարի և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությունը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:
 

  • Կիսվել: