կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ

զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ  նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:

  • Կիսվել: