ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանը ՊՆ հավաքակայանում տվել է զորակոչը պատշաճ անցկացնելու հանձնարարականներ (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը ՊՆ հավաքակայանում տվել է զորակոչը պատշաճ անցկացնելու հանձնարարականներ (տեսանյութ)

Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

«Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։ Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն:

Հնարավոր է սա 3 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Հնարավոր է սա 8 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

  • Կիսվել: