երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Սուրեն Պապիկյանը Պլովդիվում մասնակցել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Սուրեն Պապիկյանը Պլովդիվում մասնակցել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
 
 
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
 
 
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
 
 

  • Կիսվել: