ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնում ժամանակավոր կմնա. ՊՆ-ում գզվռտոց է. «Ժողովուրդ»

Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնում ժամանակավոր կմնա. ՊՆ-ում գզվռտոց է. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում:

Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են գցում որեւէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին եւ այսպես շարունակ:

Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, եւ այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ եւ այլ գեներալներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: