կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր

Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: