ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանը հրահանգել է մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման և զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը

Սուրեն Պապիկյանը հրահանգել է մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման և զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ:
 
Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը և ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը:
 
 
Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը:
 
Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համար:

 

  • Կիսվել: