երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:
 
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
 
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:
Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: