կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանը և Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը և Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
 
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
 
Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
 
Քննարկել ենք նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: