շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցության հարցեր

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: