կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանն Հունաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը

Պապիկյանն Հունաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: