շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պապիկյանն ու Վիկտորինը քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր

Պապիկյանն ու Վիկտորինը քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: