չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին՝ Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, և մաղթել է արդյունավետ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:
 
Քննարկվել են նաև ԶՈՒ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 

  • Կիսվել: