հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պապիկյանն այցելել է ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի N զորամաս, հանձնարարականներ տվել

Պապիկյանն այցելել է ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի N զորամաս, հանձնարարականներ տվել

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։
 
ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
 
 

  • Կիսվել: