ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

 Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 17-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել   է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները,հայրենականարտադրությանսարքերնուդաշտայինպայմաններումանձնակազմիկեցություննապահովելունորլուծումները։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հանրապետության հյուսիսարևելյան սագմանագոտի, եղել մարտական հենակետերում, հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, կենցաղային պայմաններով, մատուցվող սննդի որակով, և զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

  • Կիսվել: