կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հրդեհից տուժած զինծառայողներին տեսակցելու նպատակով

Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հրդեհից տուժած զինծառայողներին տեսակցելու նպատակով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով:

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

  • Կիսվել: