հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանն Ավստրիայի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Սուրեն Պապիկյանն Ավստրիայի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:
 
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:
 
 
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:

  • Կիսվել: