ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սուրեն Պապիկյանն ԱՄԷ-ում ծանոթացել է ռազմարդյունաբերության նորագույն նմուշների, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ԱՄԷ-ում ծանոթացել է ռազմարդյունաբերության նորագույն նմուշների, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ:
 
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
 
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաև հայկական տաղավար:

  • Կիսվել: