երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը. Պապիկյան

Արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը. Պապիկյան

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստությանարդյունքները» օրակարգով։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

«Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում։

Հնարավոր է սա 11 people նկարն էՀնարավոր է սա 4 people նկարն էՀնարավոր է սա 7 people նկարն էՀնարավոր է սա 3 people նկարն էՀնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 6 people նկարն է

  • Կիսվել: