շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրբ Սարգսի տոնի առթիվ հոգևորականներն այցելել են մարտական հենակետեր

Սուրբ Սարգսի տոնի առթիվ հոգևորականներն այցելել են մարտական հենակետեր

Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, փետրվարի 8-ին այցելել է մարտական հենակետեր։

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հոգևորականները գնահատանքի խոսքեր են փոխանցել դիրքապահներին հայ ժողովրդի խաղաղության պաշտպանության և զինվորական ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով խորհրդանշական նվերներ՝ աղոթագրքեր հանձնել զինծառայողներին:

  • Կիսվել: