հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստուգվել է վաշտի մարտական պատրաստության աստիճանը

Ստուգվել է վաշտի մարտական պատրաստության աստիճանը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 10-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

«Ստուգվել են վաշտի մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների փոխգործակցաբար և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են մարտական խնդիրների կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։

Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները»,- ասված է հաղորդագրությունում:

 

  • Կիսվել: