չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեփան Գևորգյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից

Ստեփան Գևորգյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիր է ստորագրել Ստեփան Գևորգյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Ստեփան Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: