Սոթքում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է․ ՀՀ ՊՆ
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: