շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Զինուժ»-ի անդրադարձում նշել է ՀՀ ԶՈՒ ռազմական վարչության  պետ Գեղամ Փաշիկյանը։

«Ութ վիարվորներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր պայմաններում, մնացած 7 զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար։ Զինվորնեի կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են համապատասխան բուժօգնություն»,- ասել է նա։

Մանրամասները «Զինուժ»-ի անդրադարձում

  • Կիսվել: