շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ նշանակելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում:

  • Կիսվել: