կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սմբատ Գրիգորյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում

Սմբատ Գրիգորյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատվելով  5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

 

Սմբատ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: