հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շուրջ 100 զոհվածների հարազատներ հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները

Շուրջ 100 զոհվածների հարազատներ հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները

44-օրյա պատերազմի շուրջ 100 զոհերի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի և Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2021թ. օգոստոս և նոյեմբեր ամիսներին ընդհանուր 100 բարդ փորձանմուշ, լրացուցիչ հետազոտություն կատարելու նպատակով, ուղարկվել է Նիդերլանդներ։ ՀՀ-ում և արտերկրում նույն փորձանմուշների վերաբերյալ իրականացված դատագենետիկական հետազոտությունների տարբեր արդյունքներ չեն ստացվել։

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3825 է։

  • Կիսվել: