հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սև լճի մոտ հայկական կողմը բարելավել է դիրքերը. համացանցում տարածվել է տեսանյութը

Սև լճի մոտ հայկական կողմը բարելավել է դիրքերը. համացանցում տարածվել է տեսանյութը

Նախօրեին Սեւ լճի հատվածում ադրբեջանցիների հերթական սադրանքի արդյունքում հայկական կողմը բարելավել է դիրքերը։

Նշենք, որ ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը  InfoPort.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սև լճի հատվածում մենք բարելավել ենք մեր դիրքերը, տղաները բարելավել են իրենց դիրքերը: 

Նա մանրամասներ էր ներկայացրել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև Սև լճի տարածքում երեկ տեղի ունեցած միջադեպից:

«Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցիները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական կողմի դիմադրությանը։ Ընդհանուր դիրքային անհանգստություն է եղել, սակայն կրակոցներ չեն եղել։

Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են այդ փորձը և բարելավել իրենց դիրքերը»,– պատմել էր նա։

Նշենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել է Սյունիքի տարածք և մինչ այժմ այնտեղ է։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

  • Կիսվել: