ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

ՀՀ երրորդ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

  • Կիսվել: