կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սեբաստիան Լեքորնյուն մտադիր է Սուրեն Պապիկյանի հետ քննարկել Երեւանին սպառազինությունների վաճառքը

Սեբաստիան Լեքորնյուն մտադիր է Սուրեն Պապիկյանի հետ քննարկել Երեւանին սպառազինությունների վաճառքը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնյուն մտադիր է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել Երեւանին սպառազինությունների վաճառքը, որպեսզի «ավարտվեն մի շարք հարցեր շատ օպերատիվ եւ կոնկրետ մակարդակով», տեղեկացրել է նա Սենատում լսումների ժամանակ, հայտնել է Politico-ն։

Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կուղարկի Հայաստան՝ հարեւան Ադրբեջանի հետ հարաբերությունների թեժացման ֆոնին, բայց Լեքորնյուն հրաժարվել է որեւէ մանրամասն նշել Սենատի արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեին։ «Համենայն դեպս, դուք կարող եք տեսնել, որ զենքի որոշ տեսակներ բացառապես պաշտպանական բնույթ են կրում եւ չեն կարող վերուղղորդվել այլ նպատակների, ուստի դրանք կօգնեն մեզ Հայաստանին իրենց կյանքն ու տարածքները պաշպանելու հնարավորություն ընձեռել»,- ասել է Լեքորնյուն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: