ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴՀԿ-ի հայտարարությունը՝ բանակում ողբերգական միջադեպերի առնչությամբ

ՍԴՀԿ-ի հայտարարությունը՝ բանակում ողբերգական միջադեպերի առնչությամբ

ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված բանակում միջադեպերի հետ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում պաշտպանության բանակում տեղի ունեցող իրադարձությունների՝ զինվորներին ինքնասպանության հասցնելու և չպարզված հանգամանքներում նրանց մահվան դեպքերի վերաբերյալ։

ՍԴՀԿ-ն հորդորում է խիստ միջոցներ ձեռնարկել՝ անդառնալի կորուստներից խուսափելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

«Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին և կիսում նրանց ծանր վիշտը»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: