ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սարգսյանը՝ վարժական հավաքներին կանչված քաղաքացիների աշխատավարձի չափը պահպանելու մասին

Սարգսյանը՝ վարժական հավաքներին կանչված քաղաքացիների աշխատավարձի չափը պահպանելու մասին

Արդեն նախատեսվել է վարժական հավաքներին մասնակցելու սկիզբը: Հաշվի առնելով այն խնդիրները, որ վարժական հավաքի մասնակիցներն ունենում են, հիմնականում՝ խոսքը ֆինանսական կորուստների մասին է, մենք փորձել ենք կարգավորել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն թեմային, որ վարժական հավաքներին կանչված մասնակցի աշխատավարձի չափը կպահպանվի՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ մինչ այս օրենքի փոփոխությունը կային գործատուներ, որոնք բոլոր դեպքերում վճարում էին. «Այսինքն, այն քաղաքացին, որն աշխատում է և կանչվել է վարժական հավաքների, կարող է հանգիստ մեկնել այդ հավաքներին: Շատ դեպքերում առաջարկներ ենք ստացել և՛ աշխատողների, և՛ գործատուների կողմից, որ այս հարցը կարգավորենք: Քննարկումների արդյունքում ընդունեցինք այս տարբերակը:

Եթե մարդն աշխատում է մասնավոր հատվածում և ստանում է օրինակ՝ 200 հազար դրամ աշխատավարձ, վարժական հավաքների մասնակցելու ժամանակահատվածում ՊՆ-ն ըստ հաստիքացուցակի՝ վճարում է 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է վճարի առնվազն 100 հազար դրամ: Եթե խոսում ենք պետական հատվածի մասին, ապա այս դեպքում ոչ թե առնվազն, այլ հստակ այդ 100 հազար դրամն է վճարում»:

  • Կիսվել: