կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

  • Կիսվել: