ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանին ևս մեկ զինվոր է վիրավորվել

Սահմանին ևս մեկ զինվոր է վիրավորվել

Այսօր առավոտյան ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը, հայտնում է Hetq-ը։

Զինծառայողը Կոթի գյուղի բնակիչ է. լրատվամիջոցի հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու լուրը հաստատել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը։

Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետեւ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։

Նշենք, որ սա վերջին օրերին երրորդ նմանատիպ դեպքն էր։ Այս օրերին հակառակորդի գնդակից  մահացել է նաև մեկ զինվորական։  

 

 

  • Կիսվել: