չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար

Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար

Կխնդրեմ այդ հարցն ուղղել նախաքննության մարմնին, որովհետեւ նախաքննություն է ընթանում եւ ցանկալի չէ, որ ես որեւէ մեկնաբանություն անեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի տարածքից 2 զինծառայողների առեւանգման դեպքին:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի հայտարարությանը, թե Տեղ բնակավայրի հատվածում որոշ տեղերում հակառակորդը հետ է գնացել, փոխնախարարն ասաց. «Դրա մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ: Նորից ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ եւ որեւէ մեկնաբանություն անեմ»:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նա ասաց, որ այնհրաբերականորեն կայուն է. «Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է: Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

  • Կիսվել: