հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

 

  • Կիսվել: