երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Ռուստամ Մուրադովն այսօր պետք է ճշտի այդ 9 հոգու կարգավիճակը. արդյո՞ք գերի են, թե ոչ․ Խանումյան

Ռուստամ Մուրադովն այսօր պետք է ճշտի այդ 9 հոգու կարգավիճակը. արդյո՞ք գերի են, թե ոչ․ Խանումյան

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել այն մասին, որ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների պատասխանատվության գոտում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը ներառող քարտեզի հրապարակումից հետո թշնամին ավելի է առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում՝ օգտագործելով ականանետ և հետախուզական ԱԹՍ։

Այս թեմայով լրացուցիչ տեղեկությունների համար Ռազմինֆոն կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, ով հայտնեց, որ ունենք նոր վիրավորներ, ինչպես նաև չի հաջողվում կապ հաստատել 9 հոգու հետ, որոնց թվում ևս վիրավոր կա։

Մեզ հետ զրույցում Խանումյանը նշեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր պետք է ճշտի այդ 9 հոգու կարգավիճակը. արդյո՞ք գերի են, թե ոչ։

Նշենք, որ Հայկ Խանումյանը պատերազմի ժամանակ մասնակցել է Հադրութի շրջանի Դիզափայտի դիրքերի պաշտպանությանը։

  • Կիսվել: