Ռուսատմ Մուրադովը ՀՀ ՊՆ-ում է
ՀՀ ՊՆ-ում այսօր հանդիպում է նախատեսված Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ, գրում է «Փաստինֆո»-ն։
Ըստ աղբյուրի՝ Մուրադովը 102-րդ ռազմաբազայի հրամանատարին ներկայացնելուց հետո շտապել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ Ենթադրաբար կքննարկվի ՀՀ տարածքում ստեղծված իրավիճակը, եռակողմ բանակցությունները և հայ ռազմագերիների վերադարձի հարցեր։