ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել  Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ երկրորդ խմբաքանակը

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ երկրորդ խմբաքանակը

Ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը կարող է մատակարարվել Թուրքիային: Այս մասին հայտարարել է "Ռոստեխ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորդում է "ՌԵԳՆՈՒՄ"-ը:
 
Նախագահին ներկայացնելով պետկորպորացիայի գործունեությունը 2019 թվականին, Չեմեզովը նշել է, որ C-400-ի մատակարարումը Թուրքիային իրականացվել է նույնիսկ նախանշված ժամկետներից շուտ: Դա ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ նման կարգի առաջին պայմանագիրն էր, որի գումարը կազմել է 2,5 մլրդ դոլար։

  • Կիսվել: