շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական ռազմակայանի օդաչուները բարդ օդանավավարության տարրեր են կատարել Հայաստանի երկնքում

Ռուսական ռազմակայանի օդաչուները բարդ օդանավավարության տարրեր են կատարել Հայաստանի երկնքում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն օդանավավարության տարրեր են կատարել: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օդաչուների հաստիքային կազմը թռիչքներ է իրականացրել տարբեր բարձրություններում ցերեկային և գիշերային ժամերին:
 
Զինծառայողների ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են անհատապես, զույգերով, օղակներով և էսկադրիլիաներով «Էրեբունի» ավիաբազայի երկնքում։
«Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ օդաչուների պատրաստությանը, որոնք ուսումնասիրել են ինքնաթիռների մարտական և տարաշարժման հնարավորությունները` արբանյակային նավիգացիոն համակարգի կիրառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել են Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայողներ, գործարկվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:

  • Կիսվել: