ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են 70 հա տարածք, 23 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են 70 հա տարածք, 23 կմ ճանապարհ

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 4,5 հազար պայթուցիկ առարկա: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 

«Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հա տարածք, 23 կմ-ից ավելի ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4500 պայթուցիկ առարկա»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Վերջին 1 օրում ականազերծվել է մոտ 5 հա տարածք, 500 մ ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:

  • Կիսվել: