շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ՊՆ ՀՀ ՊՆ-ին է փոխանցել 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ

ՌԴ ՊՆ ՀՀ ՊՆ-ին է փոխանցել 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:

«Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: