ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն Երևանում առաջին անգամ կներկայացնի ԱԿ-15 և ԱԿ-203 Կալաշնիկով ինքնաձիգերը, Տ-90ՄՍ տանկը և պաշտպանական արդյունաբերության այլ նորույթներ

ՌԴ-ն Երևանում առաջին անգամ կներկայացնի ԱԿ-15 և ԱԿ-203 Կալաշնիկով ինքնաձիգերը, Տ-90ՄՍ տանկը և պաշտպանական արդյունաբերության այլ նորույթներ

Երևանում կայանալիք ArmHighTech 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին Ռուսաստանն առաջին անգամ կներկայացնի ԱԿ-15 և ԱԿ-203 Կալաշնիկով ինքնաձիգերը։ Այս մասին հինգշաբթի հայտնել են «Ռոսօբորոնէքսպորտի» մամուլի ծառայությունում։

«Ռուսական պաշտպանական արդյունաբերության նորույթներից ArmHighTech 2022-ին առաջին անգամ կներկայացվեն արդիականացված մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռները, Տ-90ՄՍ տանկը, ունիվերսալ զրահատեխնիկական մեքենա, Բումերանգ ունիվերսալ անիվավոր պլատֆորմի վրա հիմնված մարտական մեքենաներ, ինչպես նաև ԱԿ-15 և ԱԿ-203 Կալաշնիկով ինքնաձիգեր»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Նաև նշվել է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» կներկայացնի ավիացիոն տեխնիկայի մոդելներ, այդ թվում՝ ցամաքային զորքերի համար նախատեսված զենքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, փոքր զենքեր և տարբեր նպատակների համար պաշտպանված մեքենաներ։

Ընկերությունը կցուցադրի նաև փոքր չափերի անօդաչու թռչող սարքերի դեմ ռադարային պայքարի միջոցներ։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին նախատեսվում է ներկայացնել մոտ 300 անուն ապրանքատռեսակ։

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ArmHighTech 2022 սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը։

  • Կիսվել: