հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ-ից ժամանած մասնագետները նոր գիտելիքներ են փոխանցել հետախույզ  կինոլոգիական ջոկատի հրահանգիչներին և մարզել են ջոկատի չորքոտանիներին

ՌԴ-ից ժամանած մասնագետները նոր գիտելիքներ են փոխանցել հետախույզ կինոլոգիական ջոկատի հրահանգիչներին և մարզել են ջոկատի չորքոտանիներին

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։

Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։

  • Կիսվել: